ՀՍՀ/ՀԻԴՈՈԳԵՆԱՑՈՒՄ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԻԴՈՈԳԵՆԱՑՈՒՄ (լատ. hidrogenium– ջրածին), (< լատ. hydrogenium — ջրածին), հիդրում, քիմիական տարրերին և միացություններին ջրածնի միացման կատալիտիկ ռեակցիա: Հակադարձ ռեակցիան՝ քիմ. միացություններից ջրածնի պոկումը, կոչվում է դեհիդրոգենացում։ Հ. և դեհիդրոգենացումն օքսիդավերականգնման ռեակցիաներ են և միմյանց հետ կապված են չշարժուն հավասարակշռությամբ, օրինակ, էթիլսպիրտի կատալիտիկ փոխարկումը քացախալդեհիդի՝

C₂H₅OH ⇄ CH₃CHO+H₂:

Ջերմաստիճանի բարձրացումը և ջրածնի ճնշման ցածրացումը նպաստում են քացախալդեհիդի, իսկ հակառակ դեպքում՝ էթիլսպիրտի առաջացմանը: Որպես Հ-ման կատալիզատորներ օգտագործում են մետաղներ (Fe, Pt, Ni, Co, Pd ևն), օքսիդներ (NiO, Cr₂O₃, PtO₂, MoO₂ ևն), սուլֆիդներ (WS₂, MoS₂, CrnSm ևն): Կ-ման մասնակցող նյութերը կատալիզատորի մակերևույթին ադսորբվում են ջրածինը և հիդրոգենացվող մոլեկուլները՝ առաջացնելով ակտիվ կոմպլեքս, որը հետագայում փոխարկվում է Հ-ման վերջնանյութի: Ըստ հիդրոգենացվող նյութերի և կատալիզատորների բնույթի, Հ. կարող է ընթանալ սենյակային կամ բարձր (մինչև 500°C) ջերմաստիճաններում, նորմալ կամ մինչև 1000 մթն ճնշման տակ, ավտոկլավներում: Տարբերում են Հ-ման ռեակցիաների երեք խումբ. 1. ջրածնի միացումը քիմ. տարրերին կամ չհագեցած միացություններին՝

N₂+3H₂=2NH₃

CH₃-CH=CH₂+H₂⇄CH₃CH₂CH₃,

վերականգնում՝ ջրածնի միաժամանակյա միացումով՝ CO+3H₂⇄CH₄+H₂O,

ջրածնի միացում՝ ֆունկցիոնալ խմբի միաժամանակյա պոկումով (ա) կամ ցիկլի բացումով (բ)՝ RCH=CH-CH₂OH Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \xrightarrow{H₂(Pt)}} RCH=CH-CH₃ Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \xrightarrow{-H₂O}} RCH₂CH₂CH₃ (ա),

Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \overset{CH₂-CH₂}{CHCH₂CH₃}} Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \xrightarrow{H₂}} CH₂-CH₂-CH₂-CH₂-CH₂-CH₃ (բ):

Վերջին տիպի ռեակցիաները կոչվում են նաև հիդրոգենոլիզ: Կատալիզատորների բնույթից և բաղադրությունից կախված միևնույն նյութի Հ–ման ժամանակ կարելի է ստանալ տարբեր նյութեր, օրինակ, արդյունաբերության մեջ ածխածնի ենթօքսիդը (СО) ցինկքրոմային օքսիդների առկայությամբ, 300–400°C–ում և ջրածնի 20–30 Մն մ² (200– 300 կգ/սմ²) ճնշման տակ Հ–նելիս առաջանում է մեթիլսպիրտ: Նույն կատալիզատորի այլ բաղադրության դեպքում կարելի է սինթեզել բարձրամոլեկուլային սպիրտներ, տարբեր կատալիզատորների առկայությամբ` բենզին, պինդ պարաֆիններ, թթվածին պարունակոզ օրգ. միացություններ: Հ–ման են ենթարկվում նաև ալդեհիդները, նիտրիլները և կրկնակի կապերով միացությունները: Արդյունաբերության մեջ Հ–մամբ ստանում են մեթիլ–սպիրտ, ամոնիակ, կապրոնի և նայլոնի արտայցւության միջանկյալ նյութեր ևն, հեղուկ ճարպերի Հ–մամբ` մարգարին (տես Ճարպերի հիդրում): Հ. լայնորեն կիրառվում է միջանկյալ նյութերի ստացման համար, օրինակ, ֆենոլից ցիկլոհեքսանոլ, բենզոլից ցիկլոհեքսան, ադիպինաթթվի դինիտրիլից հեքսամեթիլենդիամին, անիլինից ցիկլոհեքսիլամին: