ՀՍՀ/ՀԵՔՍԱՄԵԹԻԼԵՆՏԵՏՐԱՄԻՆ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԵՔՍԱՄԵԹԻԼԵՆՏԵՏՐԱՄԻՆ, հեքսամին, ուրոտրոպին, քադցրահամ, անգույն բյուրեղային նյութ: Ածխանում է 280°C–ում, 230°C–ից բարձր` թորվում վակուումում: Լավ է լուծվում ջրում, ծծմբածխածնում, չափավոր` սպիրտում, քլորաֆորմում, վատ` եթերում և բենզոլում: Թթուների հետ առաջացնում է անկայուն աղեր, իսկ հալոգենների, որոշ աղերի և ակտիվ հալոգենածանցյալների հետ` կոմպլեքս միացություններ: Վերջիններն առաջնային ամինների ստացման ելանյութ են: Հ. ստանում են ամոնիակը մրջնալդեհիդի հետ կոնդենսացնելով`

(4~NH3+6CH2O(CH2)6N4+6H2O)

Կիրառում են ֆենոլ–մրջնալդեհիդային խեժերի, պայթուցիկ նյութերի (հեքսոգեն) արտադրության մեջ, նաև վերլուծական քիմիայում (բուֆերային լուծույթներ պատրաստելու համար), որպես անծուխ, պինդ վառելանյութ («պինդ սպիրտ») ևն: Հ. հականեխիչ դեղանյութ է: Հակամանրէային ազդեցությունը պայմանավորված է թթվային միջավայրում Հ–ի քայքայմամբ առաջացած մրջնալդեհիդով: Օգտագործում են ներքին ընդունման (հաբերում, փոշիներում և լուծույթներում), ինչպես նաև ներերակային ճանապարհով` վարակիչ հիվանդությունների, հատկապես միզուղիների բորբոքումների դեպքում: Հ. առաջինը սինթեզել է Ա. Մ. Բուտլերովը (1860):