ՀՍՀ/ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, նյութական կետի (կամ մարմնի) շարժում հաշվարկման շարժական համակարգի նկատմամբ, որը որոշակի կերպով տեղաշարժվում է պայմանականորեն անշարժ համարվող հաշվարկման հիմնական համակարգի նկատմամբ: Հ. շ-ման դեպքում կետի արագությունը կոչվում է հարաբերական արագություն (vi), իսկ արագացումը՝ հարաբերական արագացում (ai): Այդ դեպքում անշարժ համակարգի նկատմամբ շարժական համակարգի բոլոր կետերի շարժումը կոչվում է փոխադրական շարժում, իսկ շարժական համակարգի այն կետի արագությունն ու արագացումը, որով ժամանակի տվյալ պահին անցնում է շարժվող նյութական կետը՝ փոխադրական արագություն (ve) և փոխադրական արագացում (ae)։ Վերջապես, հաշվարկման անշարժ համակարգի նկատմամբ կետի (մարմնի) շարժումը կոչվում է բարդ կամ բացարձակ, իսկ այդ շարժման արագությունն ու արագացումը՝ բացարձակ արագություն (vp) և բացարձակ արագացում (ap)։ Այդ մեծությունների միջև առնչությունը դասական մեխանիկայում տրվում է  

vp=vi+ve

ap=ai+ae+ac

հավասարություններով, որտեղ ac-ն Կորիոլիսի արագացումն է։ Այս բանաձևերից օգտվում են կինեմատիկայում՝ կետերի և մարմինների շարժումներն ուսումնասիրելիս։

Դինամիկայում Հ. շ. անվանում են շարժումը հաշվարկման ոչ իներցիալ համակարգի նկատմամբ, որի համար Նյուտոնի մեխանիկայի օրենքները տեղի չունեն։ Որպեսզի նյութական կետի Հ. շ-ման հավասարումները պահպանեն նույն տեսքը, ինչ հաշվարկման իներցիալ համակարգում, պետք է կետի վրա ազդող մյուս մարմինների հետ փոխազդեցության F ուժին ավելացնել, այսպես կոչված, Ie = -mae իներցիայի փոխադրական ուժը և Ik = -mak իներցիայի Կորիոլիսի ուժը, որտեղ m-ը կետի զանգվածն է։ Այդ դեպքում

ma=F+Ie+Ik

Նյութական կետերի համակարգի Հ. շ–ման դեպքում նույնատիպ հավասարումներ են կազմվում համակարգի բոլոր օետերի համար: Այդ հավասարումներից իգտվում են շարժական հիմքերի (նավ, ինքնաթիռ հրթիռ) վրա տեղադրված մեվանիկական տարբեր սարքերի (մասնավորաաես, գիրոսկոպների) ուժերի ազդեցությամբ `Հ. շ., ինչպես նաև Երկրի նկատմամբ մարմինների շարժումը (երբ անհրաժեշտ է հաշվի առնել Երկրի օրական պտույտը) ուսումնասիրելու համար: