ՀՍՀ/ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ, a, b, c, d մեծություններից կազմված երկու հարաբերությունների հավասարություն՝ ab=cd կամ a:b=c:d (1): a, b, c, d մեծությունները կոչվում են Հ-յան անդամներ, ընդ որում a-ն և d-ն՝ ծայր ա ն դ ա մ ն ե ր, b-ն և c-ն՝ միջին անդամներ: Հ-յան հիմնական հատկությունը ծայրանդամների և միջին անդամների արտադրյալների հավասարությունն է՝ ad=bc: Սա անհրաժեշտ և բավարար պայման է, որպեսզի a, b, c, d մեծությունները կազմեն Հ.: Հ-յան յուրաքանչյուր անդամ կարելի է արտահայտել մյուս երեքով, օրինակ՝ d=bca: Հ-յան անդամների տեղափոխությամբ կամ նույնական պարզ ձևափոխությամբ ստացվում են մի քանի նոր Հ-ներ՝ ba=dc, ac=bd, db=ca ևն, որոնք կոչվում են (1)-ի ածանցյալ Հ-ներ: