ՀՍՀ/ԿՈՒՐՑԻՈՒՍԻ ՌԵԱԿՑԻԱ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿՈՒՐՑԻՈՒՍԻ ՌԵԱԿՑԻԱ, կարբոնաթթուների ազիդներից առաջնային ամինների ստացման եղանակը`

RCO+N=N=NN2RCORN=C=O

H2ORNHCOOHRNH2+CO2

Տաքացնելիս ազիդը (I) քայքայվում է` առաջացնելով միջանկյալ մասնիկ` նիտրեն կամ ազեն (II): Ազոտի ատոմի մոտ ածխաջրածնային ռադիկալի (R) հետագա տեղափոխությունը (Կուրցիուսի վերախմբավորում) բերում է իզոցիանատի (III): Իզոցիանատները կարող են անջատվել իներտ լուծիչներում ազիդները քայքայելիս: Իզոցիանատի հիդրատացմամբ առաջացած կարբամինաթթվի (IV) հետագա դեկարբօքսիլացմամբ ստացվում է ամին (V): Կ. ռ–ի մեխանիզմը նման է Հոֆմանի և Լոսսենի ռեակցիաների մեխանիզմներին: Կ. ռ. կիրառվում է լաբորատոր օրգ. սինթեզում: Ռեակցիան հայտնագործել է գերմ. քիմիկոս Թ. Կուրցիուսը, 1894–ին: