ՀՍՀ/ԿՈՇԻԻ ԽՆԴԻՐ
ԿՈՇԻԻ ԽՆԴԻՐ, խնդիր, որտեղ պահանջվում է գտնել դիֆերենցիալ հավասարման այնպիսի լուծում, որը բավարարի սկզբնական պայմաններին: Դիֆերենցիալ հավասարումների տեսության հիմնական խնդիրներից է, առաջին անգամ հանգամանորեն հետազոտել է Օ. Կոշին: Սովորական դիֆերենցիալ հավասարումների համար Կ. խ. հետևյալն է. գտնել (y^{(n)} = f(x, y, y', ..., y^{(n-1)})) հավասարման այնպիսի լուծում, որի համար հայտնի են (y(x_0)), (y'(x_0)), ..., (y^{(n-1)}(x_0)) արժեքները:
Այս խնդրի լուծման գոյությունը և միակությունը անընդհատ-դիֆերենցելի f-ի համար ապացուցել է Օ. Կոշին, ավելի ընդհանուր դեպքերի համար՝ Ռ. Լիպշիցը, Ջ. Պեանոն, Է. Պիկարը և այլք: Մասնակի ածանցյալներով հավասարումների համար (պարզագույն) Կ. խ. է՝ գտնել
հավասարման այնպիսի լուծում, որի համար կետում հայտնի են արժեքները: Այստեղ
, , , , , :