ՀՍՀ/ԿՈՇԻԻ ԻՆՏԵԳՐԱԼ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿՈՇԻԻ ԻՆՏԵԳՐԱԼ, 12πif(t)tzdt

տեսքի ինտեգրալ, որտեղ f ֆունկցիան հոլոմորֆ է վերջավոր թվով ուղղելի կորերով սահմանափակված G փակ տիրույթում, իսկ ինտեգրումը կատարվում է տիրույթի T եզրով դրական ուղղությամբ: Կ. ի. հավասար է f ֆունկցիայի արժեքին z կետում, եթե z-ը գտնվում է G տիրույթում, և զրոյի՝ G-ից դուրս գտնվող կամայական կետում: Այսպիսով, կամայական հոլոմորֆ ֆունկցիան կարող է վերականգնվել իր հոլոմորֆության տիրույթի եզրում ընդունած արժեքների միջոցով: Կ. ի. առաջին անգամ դիտարկել է Օ. Կոշին (1831):

Կ. ի-ի ընդհանրացումներն են Կ. կ-ի տիպի ինտեգրալները. դրանք ունեն նույն տեսքը, սակայն T-ն որևէ (ոչ անպայման փակ) ճանապարհ է, իսկ f(t)-ն որոշված է T-ի վրա: Այս ինտեգրալները դարձյալ որոշում են հոլոմորֆ ֆունկցիաներ, որոնց արժեքները I-ի վրա, ընդհանրապես ասած, տարբերվում են f(t)-ից:

Ի. Խաչատրյան