ՀՍՀ/ԿՈՄՈՒՏԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՈՄՈՒՏԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿՈՄՈՒՏԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տեղափոխման առնչություններ, քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատի հիմնական առընչությունները: Մուծել է Պ. Դիրակը՝ համապատասխանության սկզբունքի հիման վրա ընդհանրացնելով դասական մեխանիկայի պուասոնյան փակագծերի սահմանումը՝
Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle {F,G} = <0>sum_{k=1}^{n} \left( \frac{\partial F}{\partial p_k} \frac{\partial G}{\partial q_k} - \frac{\partial F}{\partial q_k} \frac{\partial G}{\partial p_k} \right)}
որտեղ F և G կամայական ֆունկցիաները կախված են ընդհանրացված իմպուլսներից , դրանց համալուծ ընդհանրացված կոորդինատներից և ժամանակից: Քվանտային մեխանիկայում վերոհիշյալ ֆունկցիաներին համապատասխանում են ածանցման որոշակի գործողություններ՝ Բ և Ĝ օպերատորներ, որոնցից կազմված արտահայտությունը կոչվում է Կ. ա.: Եթե , ապա F և G օպերատորները կոչվում են կոմուտատիվ. դրանց համապատասխանող ֆիզիկական մեծությունները համատեղելի են, այսինքն գոյություն ունեն վիճակներ, որոնցում այդ մեծությունները միաժամանակ ունեն որոշակի արժեքներ: 1 Ճիշտ է նաև հակառակը՝ համատեղելի ֆիզիկական մեծություններին համապատասխանող օպերատորները կոմուտատիվ են: Ոչ կոմուտատիվ օպերատորներին համապատասխանող մեծություններն միաժամանակ չեն կարող ունենալ որոշակի արժեքներ (տես Անորոշությունների առնչություններ): Օրինակ, դեկարտյան կոորդինատները (x, y, z) և համապատասխան կանոնիկ համալուծ իմպուլսները անհամատեղելի են: Հիմնարար նշանակություն ունեն ; երբ (, ) ա. (M-n) Պլանկի որոնց վրա է կառուցված քվանտային մեխանիկայի տրամաբանական ողջ շարադրանքը:
Ա. Ավետիսյան