ՀՍՀ/ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ուղղի ուղղության հասկացության ընդհանրացում ավելի բարդ երկրաչափական պատկերների համար: Ուղղի վրա հնարավոր է սահմանել երկու ուղղություն՝ ձախից աջ և՝ հակառակը: Ուղղությամբ օժտված ուղիղը կոչվում է կողմնորոշված: (x, y) և (x¹, y¹) կոորդինատները երկու հարթ ուղղագիծ կոորդինատական համակարգերում կապված են
Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle x¹ = a_{11}x + a_{12}y + b_1} ,
Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle y¹ = a_{21}x + a_{22}y + b_2}
առնչությամբ, որտեղ
:
(x, y) և (x¹, y¹) կոորդինատական համակարգերը կողմնորոշված են միանման, եթե և, հակառակ, եթե : Նկ. 1,
Պատկերված են աջ Կ. ունեցող հարթ կոորդինատական համակարգեր: Հարթ պարզ (այսինքն փակ և առանց ինքնահատումների) կորը կոչվում է ձախ կամ աջ կողմնորոշված, եթե վերևից նայելիս այն ուղղված է ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ կամ հակառակը: Հարթությունը կոչվում է աջ (կամ ձախ) կողմնորոշված, եթե այդպիսիք են նրա բոլոր պարզ կորերը: Հանգունորեն սահմանվում է պարզ մակերևույթի և եռաչալի տարածության Կ.: Օրինակ, գնդոլորտը անվանում են աջ կողմնորոշված, եթե նրա վրա գտնվող կամայական պարզ կորն ունի աջ կողմնորոշում: Պատկերված են աջ, իսկ նկ. 9,10-ում՝ ձախ կողմնորոշված ուղղանկյուն կոորդինատական համակարգեր: Տարածությունն անվանում են աջ (ձախ) կողմնորոշված, եթե այդպիսիք են նրա բոլոր այն պարզ մակերևույթները, որոնք հնարավոր է կոդմնորոշել վերը բերված ձևով: Կ. հասկացությունը ընդհանրացվում է նաև բազմաչափ տարածությունների համար:
Ռ. Հովսեփյան