ՀՍՀ/ԿԼԵՄՄԵՆՍԵՆԻ ՌԵԱԿՑԻԱ
Jump to navigation
Jump to search
ԿԼԵՄՄԵՆՍԵՆԻ ՌԵԱԿՑԻԱ, ցինկի ամալգամի և աղաթթվի ազդեցությամբ ալդեհիդների կամ կետոնների կարբոնիլ-խմբի (> C=O) թթվածնի տեղակալումը ջրածնի երկու ատոմներով՝
:
Կ․ ռ․ կիրառվում է լաբորատորային օրգ. սինթեզում՝ կետոններից համապատասխան ճարպարոմատիկ ածխաջրածիններ ստանալու համար, օրինակ, ացետոֆենոնից 80% ելքով ստացվում է էթիլբենզոլ:
Ռեակցիան մշակել է ամերիկացի քիմիկոս Է․ Ք․ Կլեմմենսենը (E. Ch. Clemmensen), 1913—14-ին: