ՀՍՀ/ԿԼԱՊԵՅՐՈՆ-ԿԼԱՈՒԶԻՈՒՍԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԼԱՊԵՅՐՈՆ-ԿԼԱՈՒԶԻՈՒՍԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, [Բ. Կլապեյրոնի և գերմանացի ֆիզիկոս Ռ. Կլաուզիուսի (R. Clausius, 1822—88) անունով], առնչություն ֆազային հավասարակշռության մեջ գտնվող թերմոդինամիկական համակարգի ճնշման և ջերմաստիճանի փոփոխությունների միջև՝

dpdT=qT(V2V1),

որտեղ p-ն ճնշումն է, T-ն՝ ջերմաստիճանը, q-ն՝ ֆազային անցման (թաքնված) ջերմությունը, V₁-ը, V₂-ը՝ առաջին և երկրորդ ֆազերում մեկ մասնիկին բաժին ընկնող ծավալը: Առաջին կարգի ֆազային փոխարկումների ժամանակ Կ-Կ. հ. արտահայտում է (սուբլիմացում, եռում, հալում ևն) ջերմաստիճանների կախումը ճնշումից: Կ-Կ. հ. ֆազերի հավասարակշռության կորի դիֆերենցիալ հավասարումն է: