ՀՍՀ/ԿԻՐԽՀՈՖԻ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՕՐԵՆՔ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԻՐԽՀՈՖԻ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՕՐԵՆՔ, ջերմային ճառագայթման հիմնական օրենքներից, որի համաձայն մարմնի առաքման և կլանման ունակությունների հարաբերությունը կախված չէ մարմնի բնույթից, այլ միայն հաճախականության և T ջերմաստիճանի ունիվերսալ ֆունկցիա է:

E(ν,T)A(ν,T)=E0(ν,T):

1859-ին սահմանել է Գ. Ռ. Կիրխհոֆը՝ թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի հիման վրա: E(v, T)-ն մարմնի առաքման ունակությունն է, այսինքն՝ 1 սմ² մակերեսից 1 վրկ-ում առաքված էներգիան: A(v, T)-ն կլանման ունակությունն է, այսինքն՝ հաճախականությունների տվյալ միջակայքում մարմնի վրա ընկնող լրիվ էներգիայի այն մասը, որ մնում է մարմնի ներսում և վերածվում ջերմության: A(v, T)-ն չափազուրկ մեծություն է. այն պետք է տարբերել կլանման գործակցից, որի չափայնությունը սմ⁻¹ է: Մարմինը կարող է ունենալ կլանման փոքր գործակից, սակայն զգալի չափերի դեպքում՝ կլանման մեծ ունակություն: E₀(v, T) ունիվերսալ ֆունկցիան բացարձակ սև մարմնի առաքման ունակությունն է: Ըստ Կ. ճ. օ-ի՝ այն մարմինը, որը տվյալ ջերմաստիճանում ուժեղ կլանում է, պետք է նաև ինտենսիվ ճառագայթի:

Տ. Հովակիմյան