ՀՍՀ/ԿԱՐՄԻՐ ՇԵՂՈՒՄ
ԿԱՐՄԻՐ ՇԵՂՈՒՄ, էլեկտրամագնիսական ճառագայթման, մասնավորապես լույսի ու ռադիոճառագայթման ալիքի երկարության աճ, որի հետևանքով սպեկտրում գծերը շեղվում են դեպի երկարալիք (տեսանելի ճառագայթման դեպքում՝ կարմիր) մասը: Գրավիտացիոն կարմիր շեղումը պայմանավորված է ուժեղ ձգողական դաշտից դեպի ավելի թույլ դաշտը ճառագայթման անցումով (օրինակ, աստղից դեպի դիտորդը): Կանխագուշակել է Ս. էյնչտեյնը (1911), որպես ուժեղ ձգողական դաշտում ժամանակի ընթացքի դանդաղելու հետևանք (տես Տիեզերական ձգողություն): Գրավիտացիոն Կ. շ. առաջին անգամ դիտվել է Սիրիուս В սպիտակ թզուկ աստղի սպեկտրում: «Կոսմոլոգիական կարմիր շեղումը գալակտիկաների սպեկտրներում հայտնագործել է ամերիկացի աստղագետ Վ. Սլայֆերը, 1914-ին: 1929-ին Է. Հաբլը չափումների հիման վրա ցույց է տվել, որ գալակտիկաների Կ. 2-ները համեմատական են դրանց հեռավորություններին: Համարելով, որ այդ շեղումները պայմանավորված են Դոպլերի էֆեկտով, գալակտիկաների հեռացման v արագությունների համար նա ստացել է առնչությունը, որտեղ r-ը գալակտիկայի հեռավորությունն է, H-ը՝ համեմատականության գործակիցը (Հաբլի հաստատուն): Փոքր Կ. 2-ման դեպքում , որտեղ λ-ն ալիքի երկարությունն է, -ն՝ դրա փոփոխությունը Կ. շ-ման հետևանքով, c-ն՝ լույսի արագությունը: Սովորաբար, Կ. 2. բնութագրվում է հարաբերությամբ (v=cz): Մեծ արագությունների դեպքում, հարաբերականության հատուկ տեսության հաշվառմամբ, հեռացման արագությունը որոշվում է բանաձևով: Առայժմ հայտնի ամենահեռավոր քվազարների համար գրանցվել է z=3,5, որը համապատասխանում է v=0,9c հեռացման արագության: Հաբլի օրենքը v=Hr տեսքով ճիշտ է համեմատաբար փոքր Կ. 2-ների, այսինքն՝ փոքր հեռավորությունների համար: Մեծ հեռավորությունների դեպքում այն պարունակում է տարածության կորությունից կախված լրացուցիչ անդամ: H-ի որոշման խնդիրը սերտորեն կապված է գալակտիկաների հեռավորությունների որոշման հետ: 1976-ին H-ն ընդունվել է 50-60 կմ Վրկ Մսպ: Կ. շ-ման երևույթը վկայում է, որ Տիեզերքի աստղագիտական դիտումների համար մատչելի մասում բոլոր գալակտիկաներն իրարից հեռանում են: Դա նշանակում է, որ դիտվող Տիեզերքը ստացիոնար վիճակում չի գտնվում:
Գրկ. Наблюдательные основы космологии (сборник ст.), пер. с англ., М., 1965 Проблемы современной космогонии, под ред,
В. А. Амбарцумяна, 2 изд., перераб. и доп., М., 1972 Амбарцумян В, А., Философские основы науки о Вселенной, Е., 1973.
Լ. Միրզոյան