ՀՍՀ/ԿԱՌՆՈՅԻ ՑԻԿԼ
ԿԱՌՆՈՅԻ ՑԻԿԼ, դարձելի շրջանային պրոցես (ցիկլ), որի ընթացքում ջերմությունը փոխակերպվում է աշխատանքի (կամ հակառակը), կազմված է երկու իզոթերմ պրոցեսից և երկու ադիաբատ պրոցեսից: Առաջինը դիտարկել է Ն. է. Ա. Կառնոն 1824-ին՝ իրրև ջերմային շարժիչի իդեալական աշխատանքային ցիկլ: Ջերմության փոխակերպումը աշխատանքի ուղեկցվում է ջերմության որոշակի քանակի փոխանցումով (շարժիչի բանող մարմնի միջոցով) առավել տաք մարմնից (ջեռուցիչ) պակաս տաք մարմնին (սառնարան): Կ. ց. p-V (ճնշում-ծավալ) փոփոխականների դեպքում պատկերված է նկարում: Ցիկլի ընթացքը հետևյալն է. A→ B պրոցեսում բանող մարմինը (գազ, գոլորշի ևն) ջերմային հպման միջոցով T. ջերմաստիճանի ջեռուցիչից ստանում է ջերմության Q1 քանակ, ընդարձակվում Va-ից մինչև V և աշխատանք կատարում: BC պրոցեսում ջեռուցիչի հետ հպումը վերանում է, բանող մարմինը դանդաղ ընդարձակվում է Vв-ից Vc և սառչում T1-ից մինչև T2: Այնուհետև Vc ծավալ և T2 ջերմաստիճան ունեցող բանող մարմինը ջերմային հպման մեջ է դրվում T2 (<T․) ջերմաստիճանի սառնարանի հետ և դանդաղ սեղմվում Vc-ից մինչև V (CD պրոցես), որի հետևանքով սառնարանին է տրվում ջերմության Q2 քանակ: D-ին համապատասխանող վիճակում ջերմային հպումը սառնարանի հետ վերանում է, և բանող մարմինը սեղմվում է V-ից մինչև Va, որի հետևանքով նրա ջերմաստիճանը T2-ից դառնում է T₁(D→ A պրոցես): Համաձայն թերմոդինամիկայի առաջին սկըզբունքի, ABCDA պրոցեսում կատարված աշխատանքը՝ A= Q1-Q2 (նկարի վրա՝ ABCD պատկերի մակերեսը): Կ. g-ի օգտակար գործողության գործակիցը՝
:
Այս բանաձևից հետևում է, այսպես կոչված` Կառնոյի թեորեմը․ Կ․ g-ի օ․ գ․ գ․ կախված չէ բանող մարմնի հատկություններից և որոշվում է միայն ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճաններով: Միևնույն ջեռուցիչի և սառնարանի միջոցով իրականացվող բոլոր հնարավոր դարձելի ցիկլերից Կ. ց. ունի ամենամեծ օ. գ. գ.: Պատմականորեն Կ. ց. կարևոր դեր է կատարել թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի զարգացման գործում: Այն էապես նպաստել է թերմոդինամիկան երկրորդ սկզբունքի հիմնավորմանը: Կ. ց. օգտագործվել է ջերմաստիճանների բացարձակ թերմոդինամիկական ցուցնակի որոշման համար:
Գրկ. Леонтович М.А., Введение в термодинамику, 2 изд., испр., М.Л., 1952 Ферми Э., Термодинамика, пер, с англ., Харьков, 1969.
Ա. Կիրակոսյան