ՀՍՀ/ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ տնտեսական, ցուցանիշ, որն արտահայտվում է կապիտալ ներդրումների և դրանց միջոցով ստացվող տարեկան արդյունքի հարաբերությամբ: Կապիտալ ներդրումների հարաբերությունն արդյունքին՝ տվյալ արդյունքի կապիտալատարությունն է, հակադարձը՝ կապիտալահատույցը (կ. ն. ա-յան .ընղհանուր ցուցանիշներ): Ներդրումների տարատեսակ արդյունքներ օգտագործելիս կարելի է ստանալ կոնկրետ ցոլցանիշներ, որոնք կծառայեն տարբեր տեսանկյունից Կ. ն. ա. գնահատելու համար: Եթե կապիտալ ներդրումների ծավալը հայտնի է, ապա տնտեսության ոլորտներում դրանց արդյունավետության որոշումը պայմանավորվում է արդյունքի գնահատման եղանակով: Կ. ն. ա-յան ցուցանիշներում որպես արտադրական կապիտալ ներդրումների հետևանք օգտագործվում են համադրելի կամ ընթացիկ գներով հաշվարկված համախառն արտադրանքը, վերջնական արտադրանքը, պայմանական ու նորմատիվային զուտ արդյունքը, զուտ արդյունքը, շահույթը, ինքնարժեքի իջեցումը ևն: Ոչ արտադրական ոլորտում, եթե գործարկված օբյեկտն աշխատում է տնտհաշվարկի սկզբունքով, արդյունքը կարելի է գնահատել համախառն կամ զուտ եկամուտով, հակառակ դեպքում՝ ելնելով տվյալ օբյեկտի նպատակից և աշխատանքներ կատարելու առանձնահատկություններից: Չնայած կապիտալ ներդրումներ են համարվում միայն հիմնական ֆոնդերի ստեղծման ծախսերը, գործնականում Կ. ն. ա. որոշելիս դրանց կազմում մեծ մասամբ հաշվի են առնվում նաե նյութական շրջանառու միջոցների ստեղծման կամ աճի ծախսերը: Կ.ն.ա. գնահատվում է բացարձակ և համեմատական արդյունավետության ցուցանիշներով: Առաջինը կապիտալ ներդրումների և դրանց արդյունքի բացարձակ մեծությունների հարաբերությունն է, իսկ երկրորդը՝ ներդրումների օբյեկտի երկու փոխադարձաբար փոխարինելի տարբերակների կապիտալ ներդրումների տարբերության և դրանց արդյունքների տարբերության հարաբերությունը: Բացարձակ արդյունավետության ցանկացած ցուցանիշին համապատասխանում է համեմատական արդյունավետության որոշակի ցուցանիշ: Որևէ օբյեկտի իրականացման ո տարբերակների դեպքում, յուրաքանչյուրը՝ K կապիտալ ներդրումներով և
Э արդյունքով, Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \frac{Э}{K}} կամ Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \frac{K}{Э}} կներկայացնեն բացարձակ արդյունավետություն-
ը, իսկ Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \frac{K_i - K_j}{Э_i - Э_j}} կամ Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \frac{Э_i - Э_j}{K_i - K_j}} համեմատական արդյունավետությունը (i, j պատկանում են տարբերակների n բազմությանը, i≠j): Որպես արդյունք շահույթն ընդունելու դեպքում (եթե բոլոր տարբերակներում տարեկան արդյունքի ծավալը և գինը նույնն են) երկու տարբերակների համար վերջին երկու ցոլցանիշները կհամընկնեն լրացուցիչ կապիաալ ներդրումների ետգնման ժամկետիևարդյունավետության գործակցի հետ: Օբյեկտի իրականացման օպտիմալ տարբերակն ընտրելու համար օգտագործվում է բերված ծախսերի մեծության նվազագույնի՝ С + ЕнК = min պայմանը (К կապիտալ ներդրումների ծավալն է, С՝ արդյունքի կամ աշխատանքների կատարման ինքնարժեքը, Ен՝ համեմատական արդյունավետության նորմատիվը): Ըստ տնտեսության ընդգրկման աստիճանի Կ. ն. ա-յան ցոլցանիշներր որոշվում են ամբողջ ժողտնտեսության, դրա ճյուղերի և ենթաճյուղերի, մինիստրությունների, գերատեսչությունների, միավորումների, ձեռնարկությունների և դրանց կառուցվածքային միավորների, նաև առանձին միջոցառումների համար, իսկ ըստ տարածքի ընդգրկման՝ ամբողջ երկրի, միութենական կամ ինքնավար հանրապետությունների, երկրամասերի և մարզերի, քաղաքների և շրջանների, նաե ավելի փոքր տերիտորիալ միավորների համար: Կ. ն. ա-յան ցուցանիշներն ընդգրկում են տարբեր ժամանակամիջոցներ (սովորաբար մեկ տարուց ավելի): Նոր օբյեկտի իրականացման k գործողների վերակառուցման կամ ընդլայնման ժամանակ նպատակահարմար է որոշել ամբողջ, իսկ օբյեկտը մասերով, աստիճանաբար գործարկելիս՝ նաե առանձին տարիների Կ. ն. ա.: Կ. ն. ա-յան ցուցանիշներում անհրաժեշտ է համապատասխանեցնել ծախսումներն ու արդյունքը, վերցնել միայն այն արդյունքը, որն ապահովվել է տվյալ ներդրումների միջոցով, կամ միայն այն ներդրումները, որոնք ապահովել են տվյալ արդյունքը: Նկատի ունենալով կապիտալ ներդրումների իրագործման անընդհատությունը, տարեկան կ. ն. ա. որոշելիս հարմար է արդյունավետության ցուցանիշում չափակցել տվյալ տարվա արդյունքը՝ նախիրդ տարվա կապիտալ ներդրումների հետ, որով, մասամբ, հաշվի կառնվի նաև ներդրումներիևդրանց արդյունքի ստացման միջև եղած տարբերությունը՝ ժամանակի լագը՛ Կարևոր է Կ. ն. ա. որոշել ժողովրդատնտեսական տեսանկյունից՝ հաշվի առնելով դրանում տնտեսության բոլոր օղակներում տվյալ օբյեկտի ստեղծման հետ առնչվող ծախսումներն ու արդյունքը: Կ. ն. ա-յան բարձրացումը հանրային արտադրության արդյունավետության բարձրացման կարևոր պայմանն է: Այն իրագործվում է կապիտալ ներդրումների պլանավորման, օբյեկտների նախագծման, իրականացման և շահագործման պրոցեսներում: Կ. ն. ա-յան մակարդակը մեծապես պայմանավորված է ներդրումների ճյուղային, տերիտորիալ և վերարտադրական կառուցվածքով: Կապիտալ ներդրումների առաջնահերթ ուղղումը բարենպաստ պայմաններում գտնվող բնական հարստությունների և նոր շրջանների յուրացմանը, առաջադեմ ճյուղերի ստեղծմանը կամ հետագա զարգացմանը, վերարտադրության առավել նպատակահարմար եղանակների օգտագործմանը պայմաններ են ստեղծում Կ. ն. ա-յան բարձրացման համար: Կարևոր է նախագծվող օբյեկտների համար արտադրության կազմակերպման առաջավոր մեթոդների և նորագույն տեխնոլոգիական պրոցեսների կիրառումը՝ հաշվի առած հումքի համալիր օգտագործումը, շրջակա միջավայրի պահպանությունը, ձեռքի աշխատանքի ըստ ամենայնի կրճատումը: Որքան մեծ է նախագծվող օբյեկտի արժեքում հիմնական ֆոնդերի ակտիվ մասի՝ առավելապես սարքավորման, տեսակարար կշիռը, այնքան մեծ են Կ. ն. ա-յան բարձրացման հնարավորությունները: Արդյունավետության բարձրացման կարևոր ուղղություններից է օբյեկտների նախագծման, կառուցման և դրանց նախագծային կարողությունների յուրացման ժամկետների կրճատումը: Այդ նպատակով անհրաժեշտ է կապիտալ ներդրումները կենտրոնացնել փոքրաթիվ կառույցների վրա, պահպանել շինարարության ժամկետների նորմաները, կրճատել անավարտ շինարարության ծավալը, միաժամանակ ստեղծել անհրաժեշտ կուտակում՝ օբյեկտների հավասարաչափ բաշխված գործարկումն ապահովելու համար: Կ. ն. ա-յան բարձրացման խնդիրների հաջող լուծումը կախված է նաե պլանավորման և նախագծման նորագույն եղանակների, մաթեմատիկական մեթոդների և էլեկտրոնային հաշվո-ղական տեխնիկայի օգտագործումից, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դեպքում ընդունել օպտիմալ որոշում:
Բ. Եղիազարյան