ՀՍՀ/ԿԱՇՎԻ-ԿՈՇԻԿԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՇՎԻ-ԿՈՇԻԿԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, թեթև արդյունաբերության ճյուղ, կենդանիների մորթուց արտադրում է փափուկ և կոշտ կաշի, բնական ու արհեստական կաշվից՝ կոշիկ, հագուստ, թամբագործական և արդուզարդի իրեր, տեքստիլ և այլ մեքենաների համար՝ կաշեմասեր Ռուսաստանում կաշվի առաջին գործարանները կառուցվել են 1739-ին, Օստաշ կովում (այժմ՝ Կալինինի մարզ) և 1847-ին, Պետերբուրգում: ՍՍՀՄ Կ-կ. ա. ընդգրկում է բարձրարտադրողական մեքենաներով և առաջավոր տեխնոլոգիայով հագեցած ձեռնարկություններ (Մոսկվայում, Կոլզնեցկում, Բոբրույսկում, էվովում, Սվերդլովսկում, Երևանում, Թբիլիսիում և այլուր), ինչպես և ԳՀԻ-ներ, ուս. հաստատություններ: Հայաստանում կաշեգործությունը հի!ւ և զարգացած արհեստ էր: X դ. այն բաժանվեց մի քանի ինքնուրույն արհեստների՝ կաշվի մշակում, կոշկակարություն թամբագործություն, մագաղաթի պատրաստում: Դեռևս Հին Հայաստանոլլ հայտնի էր կոշկեղենի՝ կարմիր, կանաչ I այլ գունավորմամբ բարձրորակ սեկը, որ պատրաստվում էր այծի մորթուց, և քիմուխտը՝ միասմբակավորների մշակված կաշին: Կաշվի մշակումը բարդ աշխատանք էր, տևում էր մեկից մինչև մի քանի ամիս և հայտնի էր խաղախորդություն անունով: Կաշեգործության հետ կապված մի առանձին արհեստ էր թամբագործությունը (սառաճությունը): Սառաճը, ձեռք բերելով ձիասարքի մետաղե մասերը, պատրաստում էր թամբը, հաճախ ներկում և ձևավորում էր մետաղե, ոսկրե, սադափե զարդերով: Կաշվից պատրաստվում էր նաև մագաղաթ, լկամ (սանձ), ձիասարք և ար սարքերի փոկեմասեր, տիկ, կաշվե տոպրակներ, երաժշտական գործիքների կա-շեմասեր, զարդեր ևն: XX դ. սկզբիե կաշվի վերամշակման արհեստանոցների թիվը հասնում էր 37-ի, որից Երևանում (Ձորագյուղի շրջանում)՝ 22, Ալեքսանդրապոլում (այժմ՝ նենինական)՝ 2, ՛Նախիջևանում՝ 1, Նոր Բայազետում (այժմ՝ Կամո)՝ 5, մնացած շրջաններում՝ 6: Մշակվում էր տեղական, Մակուից (Իրան) ու Հին Բայազետից. ներմուծված կաշեհումքը: Հայաստանում վերամշակվող կաշին (մասնավորապես հայկ. սեկը) մեծ համարում ուներ Կովկա-սի առավել խոշոր շուկաներում: Սովետական իշխանության առաջին տարիներին Հայաստանում կաշի մշակող ձեռնարկություններ գրեթե չկային: 1922-ի.ն գործող երկու ձեռնարկություններն ազգայնացվեցին և միավորվեցին: Այդ տարիներին ՀՍՍՀ Կ-կ. ա. ներկայացնում էին Երևանի կաշվի գործարանը, կոշիկի և ձիասարքի մեկական արհեստանոցներր: Կաշվի արդյունաբերությունն սկսեց զարգանալ նախապատերազմյան հնգամյակների տարիներին, բարելավվեց կաշվի մշակման տեխնոլոգիան, զգալիորեն աճեց փափուկ և կոշտ կաշիների արտադրությունը (1940-ին, 1927-ի համեմատությամբ, համապատասխանաբար՝ 1,6 և 3,7 անգամ): Ետպատերազմյան տարիներին դրվեց նոր, բարձր արտադրողական տեխնիկան առաջավոր տեխնոլոգիա: 1977-ին կաշվի արտադրությունը կենտրոնացված էր Ստ. Շահումյանի անվ. կաշվի արտադրական միավորման ձեռնարկություններում: Կոշկակարությունը Հայաստանում ինքնուրույն արհեստ է դարձեյ միջնադարում: Կոշկակարարներում պատրաստվում էին ասիական ոտնամաններ, երկարաճիտ կոշիկներ, կիսակոշիկներ, կանացի ու տղա մարդու հողաթալիեր են: XII—XIII դդ.կոշկակարությունը, մյուս արհեստների նման, արդեն առավելապես շուկայի համար էր արտադրում: Քաղաքի և շրջակա գյուղերի աղքատ բնակչությունը, մասնավորապես կանայք, գործածում էին ավելի հասարակ կոշիկներ՝ մուճակներ: Կարումէին նաև մաշիկներ, անկրունկ ոտնամաններ, մույկեր: XX դ. սկզբին Երևանում, պեքսանդրապոլում և մի քանի այլ քաղաքներում կոշկակարոցների թիվը հասնում էր 52-ի: Սովետական իշխանության առաջին տարիներին կոշիկի մանր արհեստանոցների բազայի վրա կազմակերպվեցին մի շարք արտելներ: 1936-ին «Եր-կոշ» արտելի բազայի վրա ստեղծվեց Երևանի կոշիկի առաջին ֆաբրիկան, «Լեն-կոշի» բազայի վրա՝ Լենինականի կոշիկի երկրորդ ֆաբրիկան: 1941-ին Երևանի կոշիկի ֆաբրիկայի նորաձևության արտադրամասն անջատվեց և վերածվեց ինքնուրույն ֆաբրիկայի (1944-ից՝ Երևանի կոշիկի երրորդ ֆաբրիկա), 1947-ին Քա-նաքեոում կազմակերպվեց կոշիկի «Արաքս» արտելը (1951-ից՝ Քանաքեռի կոշիկի չորրորդ ֆաբրիկա), իսկ 1957-ին թեթև արդյունաբերության կազմի մեջ մաավ Կիրովականի արհեստագործական կոոպերացիայի կոշիկի ֆաբրիկան, կազմակերպվեց Հայաստանի կոշիկի արդյունաբերությունը: 1979-ին կոշիկի արտադրությունն իրականացվում էր Երևանի կոշիկի «Մասիս՝» արտադրակաս միավորման 10, տեղական արդյունաբերության մինիստրության 3, «Նաիրի» արտադրական միավորման 4 ձեռնարկություններում: Արտադրության մեխանիկական տեխնոլոգիան, կաբային, պտուտակային, փայաաշպիլային, մեխային և ռանտային եղանակներն աստիճանաբար փոխարինվում են քիմ. ներգործման մեթոդներով (սոսնձային, տաք վուլկանացման, ճնշման տակ ևն): Հայաստանում թողարկվող կոշիկները մեծ համարում ունեն ՍՍՀՄ-ում և արտասահմանում:
| 1927 | 1940 | 1970 | 1977 | |
|---|---|---|---|---|
| Կոշտ կաշվե ապրանքներ (տ) | 165 | 270 | 1946 | 2010 |
| Վերին կաշվե ապրանքներ (մլն Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle մ^2} ) | 12,7 | 47,3 | 157,5 | 247 |
| Կաշվե կոշիկ (հզ. զույգ) | ... | 943 | 10313 | 11818 |
Գրկ. Առաքելյան. Բ. Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX—XIII դարերում, հ. 1. Ե., 1958: Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը 1920— 1960, Ե., I 960: Կ ո q մո յ ա և Կ. Ս., Երևանի Ստ. Շա-հումյանի անվան կաշվի գործարանի 75 տարին, Ե., 1969: Обувная промышленность капиталистических стран, М., 1964 Мурванид-з е Д. С., Основные направления развития обувной промышленности, М., 1968.
Ա. Բադալյան