ՀՍՀ/ԿԱՆԻՑԱՐՈՅԻ ՌԵԱԿՑԻԱ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԱՆԻՑԱՐՈՅԻ ՌԵԱԿՑԻԱ, ալդեհիդի փոխարկումը հավասարամոլյար քանակությամբ սպիրտի և թթվի՝ ալկալու ջրային կամ ջրասպիրտային լուծույթի ազդեցությամբ, օրինակ, 2C6H5CHO+KOHC6H5COOK+C6H5CH2OH: Կ. ո. օքսիդավերականգնման պրոցես է, բնորոշ է արոմատիկ և հետերոցիկլիկ, ինչպես նաև ալիֆատիկ այնպիսի ալդե-հիդներին, որոնք ալդեհիդի խմբին միացած ածխածնի մոտ ջրածնի ատոմներ չունեն: Կ. ռ. կարող է ընթանալ նաե երկու ոչ միանման ալդեհիդների միջև (խաչաձե Կ. ռ.): Օրինակ, բենզալդեհիդի և մրջնալդեհիդի խառնուրդից առաջանում են բենզիլսպիրտ և մրջնաթթու: Նման տարբերակը օգտագործում են քիչ մատչելի ալդեհիդները համապատասխան սպիրտների վերականգնելու համար: Ռեակցիան հայտնաբերել է Ս. Կանիցաոոս, 1853-ին: