ՀՍՀ/ԽՄԲԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, ոչ մեներանգ ալիքների խմբի տարածման արագությունը միջավայրում: Կլանման բացակայության պարագայում Խ. ա. համընկնում է ալիքների այդ խմբի էներգիայի տեղափոխման արագությանը: Ալիքների խումբը կարելի է ներկայացնել որպես առանձին մեներանգ ալիքների գումար (համախումբ): Դիսպերսիայի առկայության դեպքում (տես Դիակերսիա ափքներր) առանձին մեներանգ ալիքներ նյութի մեջ տարածվում են տարբեր փուլային արագություններով, իսկ դիսպերսիայի բացակայության ժամանակ այդ արագությունները համընկնում են: Նորմալ դիսպերսիայի դեպքում (ալիքի երկարությունը մեծանալիս մեծանում է նաև փուլային արագությունը) Խ. ա. փոքր է փուլայինից. հակառակ պարագայում (անոմալ դիսպերսիա) փուլային արագությունն է փոքր Խ. Ա-ից: Փուլային արագությունը որոշվում է , իսկ Խ. ա. առնչությամբ Լույսի արագության անմիջական որոշման բոլոր փորձերում չափվում է լույսի Խ ա.:
Բ. Խաչատրյան