ՀՍՀ/ԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (դասական իմաստով), ազատության վերջավոր թվով աստիճաններ ունեցող մեխանիկական համակարգ: Այդպիսին է դասական դինամիկայի օրենքներով շարժվող վերջավոր թվով նյութական կետերի կամ պինդ մարմինների համակարգը: Դ. հ.ի վիճակը բնութագրվում է նրա դասավորությամբ, ընդ որում, շարժման օրենքը նշում է համակարգի վիճակի փոփոխման արագությունը:

Պարզագույն դեպքում համակարգի վիճակը կարելի է բնութագրել w1,w2,...,wm մեծություններով, որոնք կարող են ստանալ կամայական (իրական) արժեքներ, ընդ որում, երկու տարբեր w1,...,wm և w'1,...,w'm խմբերին համապատասխանում են համակարգի տարբեր վիճակներ և հակառակը: Այն դեպքում, երբ wi-երը և w'i-ները մեծությամբ քիչ են տարբերվում, համակարգի համապատասխան վիճակները մոտ են և շարժման օրենքը գրվում է wi=fi(w1,...,wm) դիֆերենցիալ հավասարումների տեսքով, ուր i=1, 2, ...,m: Դիտարկելով w1,...,wm արժեքները որպես m-չափանի տարածության w կետի կոորդինատներ, կարելի է համապատասխան Դ. հ-ի վիճակը երկրաչափորեն ներկայացնել w կետով: Այդ կետը և համապատասխան տարածությունը կոչվում են Կաղապար:Լայն: Ժամանակի ընթացքում համակարգի վիճակի փոփոխությունը պատկերվում է որպես փուլային տարածությունում կետի շարժում որևէ գծով (Կաղապար:Լայն): Փուլային տարածությունում որոշվում է վեկտորական դաշտ, որը յուրաքանչյուր կետին համապատասխանության մեջ է դնում այդ կետից դուրս եկող և [f1(w1,...,wm),...,fm(w1,...,wm)] բաղադրիչներ ունեցող f(w) վեկտորը: Այս նշանակումներով համակարգի շարժման օրենքը կարելի է կրճատ գրել w=f(w) տեսքով, ըստ որի, ժամանակի յուրաքանչյուր պահին, փուլային կետի շարժման վեկտորական արագությունը հավասար է f(w) վեկտորին, որը ելնում է փուլային տարածության այն w կետից, ուր տվյալ պահին գտնվում է շարժվող փուլային կետը:

«Դ. հ.» տերմինը օգտագործվում է նաև ավելի լայն իմաստով նշանակելով կամայական ֆիզիկական համակարգ (ավտոմատ կարգավորման, ռադիո-տեխնիկական համակարգ ևն):