ՀՍՀ/ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱՅԻ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱՅԻ, 1. էլեկտրական հոսանքին հաղորդչի կամ էլեկտրական շղթայի հակազդեցությունը բնութագրող մեծություն: Հաստատուն հոսանքի դեպքում Դ. է. շ. Կոչվում է օհմական կամ ակտիվ դիմադրություն: Այն կախված է հաղորդչի չափերից, նյութից և ջերմաստիճանից: Լայնական կտրվածքի Տ հաստատուն մակերեսով և l երկարությամբ համասեռ հաղորդչի դիմադրությունը՝ R=ρls, որտեղ p-ն հաղորդչի նյութը բնութագրող Կաղապար:Լայն է (միավոր երկարություն և լայնական կտրվածքի միավոր մակերես ունեցող հաղորդչի դիմադրությունը): Էլեկտրական շղթայի դիմադրության ֆիզիկական բնույթի հարցը քննարկելիս, հաճախ օգտագործում են տեսակարար դիմադրության հակադարձ մեծությունը՝ Կաղապար:Լայն՝ σ=1ρ։ Դիմադրության կախումը ջերմաստիճանից, վերջինիս փոփոխման բավական սահմանափակ տիրույթում, արտահայտվում է այսպես՝ R=R0[1+α(TT0)] (R0 և T0-ն դիմադրության և ջերմաստիճանի սկզբնական արժեքներն են, R-ը՝ Դ. է. շ. T ջերմաստիճանում, α-ն՝ դիմադրության ջերմաստիճանային գործակիցը):

Փոփոխական հոսանքի դեպքում, բացի օհմական R դիմադրությունից, հանդես է գալիս նաև ռեակտիվ (ինդուկտիվ և ունակային) դիմադրությունը, որը պայմանավորված է հոսանքի v հաճախականությամբ, շղթայի С էլեկտրաունակությամբ և L ինդուկտիվությամբ: Փոփոխական հոսանքի դեպքում լրիվ Դ. է. շ.՝ Z=R2+X2 (X-ը ռեակտիվ դիմադրությունն է):

2. Դ. է. շ. հաճախ կոչվում է նաև շղթայում հոսանքը սահմանափակող կամ կարգավորող սարքը: Կարգավորվող դիմադրությունը կոչվում է ռեոստատ: Հոսանքի ընդունիչի հետ հաջորդաբար միացված չկարգավորվող դիմադրությունը կոչվում է լրացուցիչ դիմադրություն, իսկ զուգահեռ միացվածը՝ շունտ: Չափումների համար կիրառվող Դ. է. շ. լինում է դիմադրությունների կոճի կամ տուփի ձևով: