ՀՍՀ/«ԴԻԼԻՋԱՆ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ
Jump to navigation
Jump to search
«ԴԻԼԻՋԱՆ», հանքային ջուր, հիդրոկարբոնատ-նատրիումային կազմի: Հանքային աղբյուրները գտնվում են Դիլիջան քաղաքի արևմտյան մասում, Բլդան գետի ձախ ափին: Բնական հանքային ջրի բաղադրությունը հետևյալն է՝
Ջրում կան նաև սուլֆատներ և մագնեզիում, ինչպես նան երկաթի, ստրոնցիումի, լիթիումի, ցինկի, բրոմի և պղնձի միկրոտարրեր: «Դ.» «Բորժոմի» հանքային ջրից տարբերվում է սուլֆատների ավելի շատ պարունակությամբ: Շշալցվում և օգտագործվում է ստամոքս-աղիքային հիվանդությունների բուժման համար: