ՀՍՀ/ՀՈԼԻ ԷՖԵԿՏ

testwiki-ից
12:52, 7 մարտի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀՈԼԻ ԷՖԵԿՏ, մագնիսական դաշտում գտնվող հոսանքակիր հաղորդիչում կամ կիսահաղորդիչում լայնական էլեկտրական դաշտի առաջացումը: Լայնական գալվանամագնիսական երևույթներից է. հայտնաբերել է ամերիկացի ֆիզիկոս Է. Հոլը (E. Hall, 1855-1938) 1879-ին: Իզոտրոպ հաղորդչի կամ կիսահաղորդչի համար էլեկտրական դաշտի լարվածությունը՝ Ey=R[H,J], որտեղ H-ը մագնիսական դաշտի լարվածությունն է, J-ն՝ հոսանքի խտությունը, իսկ R-ը՝ Հոլի հաստատունը: Հ. է. պայմանավորված է մագնիսական դաշտում շարժվող լիցքավորված մասնիկի վրա ազդող Լորենցի ուժով: Վերջինիս առկայությամբ լիցքերը շեղվում են իրենց շարժման հետագծից (նկ.): Հաղորդչի հանդիպակաց կողմնային նիստերի վրա լիցքերի կուտակումը շարունակվում է այնքան, մինչև որ ծագած Ey լայնական էլեկտրական դաշտը հավասարակշռում է մագնիսական ուժը: R-ի արժեքը ընդհանուր դեպքում կախված է լիցքակիրների խտությունից, դրանց ցրման մեխանիզմից, իսկ նշանը՝ հաղորդականության տեսակից (օրինակ, կիսահաղորդչի էլեկտրոնային հաղորդականության դեպքում 1 R<0, իսկ խոռոչային հաղորդականության դեպքում R>0): Հ. է-ի փորձնական ուսումնասիրությունը կարևոր տեղեկություններ է տալիս պինդ մարմինների և հատկապես կիսահաղորդիչների պարամետրերի մասին: Այսպես, R-ի նշանով որոշվում է լիցքի նշանը, իսկ մեծությամբ` լիցքակիրների խտությունը: Իմանալով հաղորդչի էլեկտրահաղորդականությունը և R–ը, կարելի է որոշել լիցքակիրների շարժունությունը: R–ի ջերմաստիճանային կախման 3 որձնական կորերի իմանալը հնարավորություն է ընձեռում որոշել կիսահաղորդչի արգելված գոտու մեծությունը սեփական հաղորդականության տիրույթում, ինչպես նաև խառնուրդային ատոմների ակտիվացման էներգիան` խառնուրդային հաղորդականության տիրույթում:

Գրկ. Кучис Е. В., Методы исследования эффекта Холла, М., 1974.

Է. Ղազարյան