ՀՍՀ/ՀԻՊԵՐԲՈԼ
ՀԻՊԵՐԲՈԼ ՀԻՊԵՐԲՈԼ, մաթեմատիկայում, ուղիղ շրջանային կոնը իր երկու խոռոչով անցնող հարթությամբ հատելուց առաջացած կոր (նկ. 1): Հ. սահմանվում է նաև որպես հարթության բոլոր այն կետերի երկրաչափական տեղ, որոնց՝ հարթության որոշակի , կետերից (Հ-ի կիզակետեր) ունեցած հեռավորությունների տարբերությունը հաստատուն է: Եթե կոորդինատների համակարգը ընտրվի այնպես, ինչպես նկ. 2-ում () ապա Հ-ի հավասարումը կընդունի
տեսքը (, ) Հ. երկրորդ կարգի կոր է, կազմված է երկու անվերջ ճյուղից, սիմետրիկ է և առանցքների նկատմամբ, սիմետրիայի կենտրոնն է O կետը: և հատվածները համապատասխանաբար կոչվում են Հ-ի իրական և կեղծ առանցքներ: Հ-ի էքսցենտրիսիտետ է կոչվում թիվը: x= հավասարումներով որոշվող , ուղիղները կոչվում են Հ-ի դիրեկտրի սաներ: Հ-ի յուրաքանչյուր կետի՝ մոտակա կիզակետից և մոտակա դիրեկտրիսայից ունեցած հեռավորությունների հարաբերությունը հաստատուն է և հավասար էքսցենտրիսիտետին: x առանցքի հետ Հ-ի հատման A₁, A₂ կետերը կոչվում են Հ-ի գագաթներ: Հ-ի ասիմպտոտներն են y= ±b/ax ուղիղները (նկ. 2–ում պատկերված են ընդհատ գծերով): Տես նաև Կոնական հատույթներ: Տես նաև Կոնական հատույթներ: