ՀՍՀ/ՀԱՐԹԱԳԻԾ

testwiki-ից
10:14, 7 մարտի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԱՐԹԱԳԻԾ, 1) կանոնավոր բազմանկյան կենտրոնից նրա ցանկացած կողմին իջեցրած ուղղահայաց հատվածը: Կանոնավոր n-անկյան Հ. հավասար է ներգծյալ շրջանագծի r շառավղին և նրա an կողմի ու Sn մակերեսի հետ կապված է

an=2rtanπn, Sn=nr2tanπn

առնչություններով: 2) Կանոնավոր բուրգի (հատած բուրգի) Հ.՝ A-ն նրա կողմնային նիստի բարձրությունն է և նրա կողմնային մակերևույթի S մակերեսի և հիմքի P պարագծի հետ կապված է

S=12pA

առնչությամբ: