ՀՍՀ/ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ մեխանիկական համակարգի, մեխանիկական համակարգի վիճակ, որի դեպքում համակարգի բոլոր կետերը հաշվարկման տվյալ համակարգի նկատմամբ անշարժ են: Եթե հաշվարկման համակարգը իներցիալ է, ապա Հ. կոչվում է բացարձակ, հակառակ դեպքում` հարաբերական: Համակարգի Հ–յան համար նրա վրա ազդող ուժերը պետք է բավարարեն ստատիկայում դիտարկվող որոշակի պայմանների: Օրինակ, ազատ պինդ մարմնի բացարձակ Հ–յան համար անհրաժեշտ է, որ կոորդինատային երեք առանցքներից յուրաքանչյուրի վրա մարմնի վրա կիրառված բոլոր ուժերի պրոյեկցիաների գումարները և այդ առանցքների նկատմամբ դրանց մոմենտների գումարները հավասար լինեն զրոյի`
, , ; , , :