ՀՍՀ/ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

testwiki-ից
22:11, 6 մարտի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆունկցիոնալ կախվածության պարզագույն տեսակ (տես Ֆունկցիա): x և y փոփոխականները կոչվում են ուղիղ համեմատական կամ պարզապես համեմատական, եթե նրանց փոփոխման ընթացքում xy հարաբերությունը մնում է հաստատուն: Նույնանշան x-ի և y-ի դեպքում դա նշանակում է, որ նրանք միաժամանակ մեծանում կամ փոքրանում են նույնքան անգամ: Ուղիղ Հ. բնութագրվում է y=kx առնչությամբ, որտեղ k-ն կոչվում է համեմատականության գործակից: Ուղիղ Հ-յան գրաֆիկը կոորդինատների սկզբնակետով անցնող և k անկյունային գործակից ունեցող ուղիղ (կամ կիսաուղիղ) է: x և y փոփոխականները կոչվում են հակադարձ համեմատական, եթե նրանցից մեկը համեմատական է մյուսի հակադարձ մեծությանը՝ y=kx կամ xy=k: Նույնանշան x-ի և y-ի դեպքում այդ նշանակում է, որ նրանցից մեկը որքան անգամ մեծանում (կամ փոքրանում) է, նույնքան անգամ փոքրանում (կամ մեծանում) է մյուսը: Հակադարձ Հ-յան գրաֆիկը հավասարակողմ հիպերբոլ է (կամ նրա մեկ ճյուղը):