ՀՍՀ/ԿՐԻՈՍԿՈՊԻԱ
ԿՐԻՈՍԿՈՊԻԱ (< հուն. κρύος - ցուրտ, սառնամանիք, սառույց և σκοπέω - դիտել), ֆիզքիմիական հետազոտության մեթոդ։ Հիմնված է մաքուր լուծիչի և լուծույթի սառեցման ջերմաստիճանների տարբերության (ΔT) չափման վրա։ Ըստ Ռաուլի օրենքի, ոչ էլեկտրոլիտների նոսր լուծույթների համար ΔTսառ. = Kկ · C, որտեղ C-ն լուծված նյութի մոլալ կոնցենտրացիան է (1000 գ լուծիչում լուծված նյութի մոլերի թիվը)։ Տվյալ լուծիչի համար Kկ հաստատուն մեծություն է և կոչվում է կրիոսկոպիկ հաստատուն կամ լուծիչի սառեցման կետի մոլալ ցածրացում, կախված է միայն լուծիչի բնույթից։ Ջրի համար Kկ.=1,86, բենզոլի համար՝ 5,07։ ΔTսառ.-ի չափման միջոցով կարելի է հաշվել լուծված նյութի մոլեկուլային զանգվածը ըստ
Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle M_x = \frac{K_k \cdot 1000}{\Delta T_{սառ.}} \cdot \frac{G}{g_x}}
հավասարման, որտեղ G-ն լուծիչի և gx-ը լուծված նյութի զանգվածներն են գրամներով: Կ. հնարավորություն է տալիս հաշվել նաև տվյալ լուծիչում լուծված ինքնաասոցվող կամ դիսոցվող նյութի ասոցման կամ դիսոցման աստիճանը և նրա ակտիվությունը:
Գրկ. Չալթիքյան Հ. Հ.. ֆիզիկական քիմիա, Ե., 1975: Ն. Բեյլերյան