ՀՍՀ/ԿԼԱՅԶԵՆԻ ԿՈՆԴԵՆՍԱՑՈՒՄ

testwiki-ից
11:00, 12 փետրվարի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԼԱՅԶԵՆԻ ԿՈՆԴԵՆՍԱՑՈՒՄ, էթերային կոնդենսացում, ալկալիների առկայությամբ նույն կամ տարբեր էսթերների փոխազդեցությամբ ß-կետո- (կամ ß-ալդեհիդա-) էսթերների ստացման եղանակ: Տիպական օրինակ է նատրիումի ալկոհոլատների, հիդրիդի կամ ամիդի առկայությամբ էթիլքացախատից ացետոքացախաթթվի էթիլէսթերի ստացումը՝

CH3COOC2H5+HCH2COOC2H5CH3COCH2COOC2H5+C2H5OH:

Մրջնաթթվի էսթերների օգտագործման դեպքում ստացվում են ալդեհիդաթթուների ածանցյալներ՝

HCOOC2H5+C6H5CH2COOC2H5C6H5CH(COOC2H5)CHO+C2H5OH:

Կ. կ. կիրառվում է նաև ß-կարբոնիլային այլ միացությունների ստացման համար, օրինակ, էսթերների ռեակցիան նիտրիլների հետ տալիս է ß-կետոնիտրիլներ՝

CH3COOC2H5+C6H5CH2CNCH3COCH(C6H5)CN+C2H5OH,

իսկ կետոնների հետ՝ դիկետոններ (օրինակ, ացետիլացետոն)՝

CH3COOC2H5+CH3COCH3CH3COCH2COCH3+C2H5OH:

Կ. կ. լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ օրգ. տարբեր միացություններ, օրինակ, ացետոքացախաթթվի էսթեր, ացետիլացետոն և դրանց ածանցյալներ ստանալու համար: Ռեակցիան հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Լ. Կլայզենը, 1887-ին:

Գ. Շահնազարյան