ՀՍՀ/ԿԱՊԻ ԷՆԵՐԳԻԱ

testwiki-ից
08:04, 12 փետրվարի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԱՊԻ ԷՆԵՐԳԻԱ, մասնիկների համախմբի կապված վիճակի և այդ մասնիկների ագատ վիճակի (մասնիկներն անջատված են և անսահման հեռացված միմյանցից) էներգիաների տարբերությունը: Մոլեկուլ կազմող ատոմների դեպքում այն կոչվում է քիմ. կապի էներգիա, իսկ նուկլոնների դեպքում՝ միջուկի Կ. է.: Վերջինս որոշվում է`

ΔW=[mpZ+mn(AZ)M]c2

առնչությամբ, որտեղ mp-ն, mn-ը և M-ը պրոտոնի, նեյտրոնի և միջուկի հանգստի զանգվածներն են, A-ն միջուկի զանգվածի թիվն է, Z-ը՝ պրոտոնների թիվը, c-ն՝ լույսի արագությունը վակուումում: Կ. է. այն էներգիան է, որն անհրաժեշտ է համակարգը բաղկացուցիչ մասերի տրոհելու համար: Այն բացասական մեծություն է, և որքան մեծ է նրա բացարձակ արժեքը, այնքան մասնիկների կապն ամուր է: Մեկ նուկլոնին բաժին ընկնող Կ. է. կոչվում է միջուկի տեսակարար Կ. է. և որոշվում է  

E=ΔWA

առնչությամբ:

Դ. Դանագուլյան