ՀՍՀ/ԾԱՐԻՐ

testwiki-ից
18:53, 11 փետրվարի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԾԱՐԻՐ (լատ. Stibium), սուրմա, Sb, պարբերական համակարգի V պարբերության V խմբի քիմիական տարր: Կարգահամարը 51 է, ատոմական զանգվածը՝ 121,75: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 121Sb (57,25) և 123Sb (42,75): Արհեստականորեն ստացվել են բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից 124 Sb (T 1 2 60,2 օր) կիրառվում է (ճառագայթների և նեյտրոնների աղբյուր պատրաստելու համար: Ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնների դասավորությունը 5 s 25 p 3 է: Ծ. հայտնի է շատ վաղուց: Արևելքի երկօրներում (այդ թվում նաև Հայաստանում) այն կիրառվել է մոտ 5000 տարի առաջ՝ անոթներ և սպասքներ պատրաստելու համար: Մ. թ. ա. XIX դ. Հին Եգիպտոսում ծարիրափայլի փոշին (բնական Տ b 2 Տ 3), mesten կամ stem անվամբ, օգտագործել են հոնքերը սևացնելու համար: Հին Հունաստանում Ծ. հայտնի էր որպես stimi և stibi, այստեղից էլ՝ լատ. stibium: Եվրոպայի մի քանի երկրներում և ԱՄՆ-ում բացի stibium անվանումից ընդունված է նաև antimonium անվանումը: Ծ-ի և նրա բազմաթիվ միացությունների ստացման եղանակների և հատկությունների մանրամասն նկարագրությունը առաջինը տվել է գերմանացի ալքիմիկոս Վ. Վալենտինը, 1604-ին: Ծ-ի պարունակությունը երկրակեղևում 5 10—5 է (ըստ զանգվածի): Ամենատարածված միներալը ծարիրափայլն է՝ Տ b 2 Տ 3: Ծ. հայտնի է մի քանի ալոտրոպ ձևափոխություններով: Սովորական գորշ Ծ. սպիտակ-արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 6690 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 630,5°C, եռմանը՝ 1635—1645 X: Միացություններում ցուցաբերում է 5, 3 և—3 արժեքականություն: Սովորական ջերմաստիճանում օդում Ծ. չի օքսիդանում, հալման ջերմաստիճանից բարձր տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով Տt2O₃ օքսիդը (սպիտակ ծուխ): Ակտիվ փոխազդում է հալոգենների հետ՝ տալով եռարժեք հալոգենիդներ: Միացություններ է առաջացնում արսենի, ծծմբի, և ֆոսֆորի հետ (հալելիս), ազոտի և ջրածնի հետ չի առաջացնում. Ծարիրաջրածինը ստացվում է անուղղակի ճանապարհով: Նոսր թթուների հետ չի փոխազդում: Դանդաղ փոխազդում է խիտ աղաթթվի և ծծմբական թթվի հետ՝ առաջացնելով համապատասխանաբար՝ SbCl3 և Sb2(SO4)3 աղերը: Խիտ ազոտական թթվով օքսիդանում է՝ առաջացնելով բարձրարժեք օքսիդ, որը նստում է Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle xSb_2O_3·yH_2O} բաղադրությամբ: Թթվածնի հետ Ծ. առաջացնում է Sb2O3, Sb2O4 և Sb2O5 օքսիդները: Եռարժեք Ծ-ի հիդրօքսիդը՝ Sb(OH)3 գոյություն ունի միայն ջրային լուծույթում: Sb3+ + 3OH- Sb(OH)3 H3SbO3 3H++ SbO33: Հայտնի են բազմաթիվ մետաղների հետ Ծ-ի միացություններ՝ ծարիրիդները, որտեղ Ծ. ունի —3 արժեքականություն: Ծ-ի միջմետաղական միացությունները (AlSb, GaSb, InSb ևն) կիսահաղորդիչներ են: Բազմաթիվ մետաղների հետ Ծ. առաջացնում է տարբեր համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը: Միացություններն օգտագործվում են օրգ. սինթեզում (օրինակ, SbCl3, SbCl5), ռետինի արդյունաբերության մեջ (Sb2S3, Sb2S5) և այլ բնագավառներում: Ստացվում է հանքը (սուլֆիդային կամ օքսիդային) մետալուրգիական կամ հրամետալուրգիական եղանակներով մշակելիս:

Գրկ. Шиянов А. Г., Производство сурьмы, М., 1961 Основы металлургии, т. 5, М., 1968.