ՀՍՀ/ԾԱՎԱԼԱՅԻՆ ՌԵԶՈՆԱՏՈՐ

testwiki-ից
18:01, 11 փետրվարի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԾԱՎԱԼԱՅԻՆ ՌԵԶՈՆԱՏՈՐ, գերբարձր հաճախականության տատանողական համակարգ: Ծ. ռ. ղիէլեկտրիկով (մեծ մասամբ՝ օդ) լցված ծավալ է, որը սահմանափակված է հաղորդիչ մակերևույթով կամ էլեկտրական և մագնիսական այլ հատկություններ ունեցող տարածությամբ: Առավել տարածված են պարզագույն ձև ունեցող (գլան, ուղղանկյուն զուգահեռանիստ, գունդ) սնամեջ Ծ. ռ-ները: Ծ. ռ-ում էլեկտրամագնիսական էներգիայի կուտակումը կարելի է բացատրել հետևյալ օրինակով: Եթե երկու անդրադարձնող զուգահեռ հարթությունների միջև որևէ եղանակով առաջանում է հարթություններին ուղղահայաց տարածվող հարթ ալիք, ապա, հասնելով հարթություններից որևէ մեկին, այն լրիվ անդրադառնում է: Երկու հարթոլ-թյաններից բազմակի անդրադարձումներն առաջացնում են հակառակ ուղղություններով տարածվող և մեկը մյուսին ինտերֆերենցող ալիքներ: Եթե հարթությունների միջև հեռավորությունը՝ L=nλ2 (λ ալիքի երկարությունն է, ո-ը՝ ամբողջ թիվ), ապա ալիքների ինտերֆերենցիան առաջացնում է կանգուն աչիք, որի ամպլիտուդը խիստ աճում է, և երկու հարթությունների միջև կուտակվում է էլեկտրամագնիսական էներգիա: Ծ. ռ-ում կուտակված էներգիայի հարաբերությունը տատանումների ընթացքում կորսված գումարային էներգիային կոչվում է Ծ. ռ-ի բարորակ ություն: Որքան մեծ է բարորակությունը, այնքան Ծ. ռ. որակյալ է: Առավել տարածված գլանաձև Ծ. ռ-ներում տատանումների տիպերը բնորոշվում են 3-ինդեքսով՝ m, n, p, որոնք համապատասխանում են էլեկտրական կամ մագնիսական դաշտի կիսալիքների թվին: Այդ կիսալիքները բաշխվում են ռեզոնատորի տրամագծով, շրջանագծով և երկարությամբ (օրինակ, Emnp կամ Hmnp): Տատանման տիպը (E կամ H) և ինդեքսները որոշում են էլեկտրական և մագնիսական դաշտերի կառուցվածքը Ծ. ռ-ում (տես նկ.): Մետաղե սնամեջ Ծ. ռ-ները սովորաբար պատրաստում են բարձր էլեկտրահաղորդականության մետաղներից (Ag, Cu և դրանց համաձուլվածքները) կամ խոռոչը ներսից պատում են Ag-ի կամ Au-ի շերտով: Որոշակի հաճախականության համար Մ. ռ, կարգավորում են ծավալը փոփոխելով: Ծ. ռ-ները լայն կիրառություն ունեն տեխնիկայում: Դրանք օգտագործում են որպես գեներատորների (կչիսարոն, մագնելոոոն), ֆիլտրերի, հաճախականության էտալոնների տատանողական համակարգեր: Այլ սարքերում դրանց օգնությամբ ուսումնասիրվում են նյութերի պինդ, հեղուկ և գազային վիճակները: Ծ. ռ-ները կիրառելի են 109—1011 հց հաճախականությունների դեպքում: Ավելի բարձր հաճախականությունների դեպքում օգտագործում են բաց ռեզոնատորներ, որոնք իրենցից ներկայացնում են հայելիների համակարգեր:

Գրկ. Бройль Л., Электромагнитные волны в волноводах и полых резонаторах, пер. с франц., М., 1948 Вайнштейн Л, А., Электромагнитные волны, М., 1957.