ՀՍՀ/ԴԻԵՆԱՅԻՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ
ԴԻԵՆԱՅԻՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, Կաղապար:Լայն, Կաղապար:Լայն, երկու կրկնակի կապով չհագեցած ածխաջրածիններ: Կրկնակի կապերի դիրքից կախված՝ լինում են 3 տեսակ. ա. Կաղապար:Լայն կամ 1,2 Դ. ա., կոչվում են նաև ալեններ՝ , որտեղ կրկնակի կապերը միացած են միևնույն ածխածնին: բ. Կաղապար:Լայն (զուգորդված, լարված) կամ 1,3 Դ. ա., այստեղ կրկնակի կապերն իրարից հեռացած են մեկ պարզ կապով, օրինակ, բուտադիեն —1,3 (դիվինիլ), , մեթիլբուտադիեն —1,3 (իզոպրեն), , քլորապրեն՝ ևն։ Կաղապար:Լայն կրկնակի կապերով Դ. ա., օրինակ, պենտադիեն —1,4, : Կրկնակի կապերը միմյանցից հեռացած են մեկից ավելի պարզ կապերով: ա. և գ. տեսակի Դ. ա. իրենց քիմ. հատկություններով նման են օլեֆիններին: Դ. ա-ի մեջ յուրահատուկ տեղ են գրավում 1,3—դիենները: Սրանց մոտ տեղի ունի π—կապի զուգորդում և միասնական π—էլեկտրոնային ամպի առաջացում, որը պայմանավորում է մոլեկուլի բարձր բևեռայնություն և նրա սովորական կրկնակի կապերով միացման ռեակցիաներին զուգընթաց լարված համակարգի ծայրի ածխածիններին միացնելու ունակություններ (1,4-միացում, տես նաև Դիենային սինթեզ): 1,3—դիեններից բուտադիենը, իզոպրենը, քլորապրենը հեշտությամբ պոլիմերվում և համապո-լիմերվում են՝ առաջացնելով առաձգականությամբ օժտված պոլիմերներ և համապոլիմերներ: Տես Կաուչուկ: