ՀՍՀ/ԴԱՐՁԵԼԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ

testwiki-ից
10:47, 6 փետրվարի 2025 տարբերակ, imported>Lilitik22
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԴԱՐՁԵԼԻ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, քիմիական ռեակցիաներ, որոնք տվյալ ջերմաստիճանում ընթանում են միաժամանակ և իրար հակառակ ուղղություններով՝ A+BC+D: Քիմիական ռեակցիայի արագությունը ուղիղ համեմատական է փոխազդող նյութերի խտությունների արտադրյալին (տես Զանգվածների ներգործության օրենք): Ռեակցիայի սկզբում A և В նյութերի խտություններն ավելի մեծ են, քան ստացվող C և D նյութերինը, որի պատճառով աջ ընթացող ռեակցիայի (A + B) արագությունը՝ v1, մեծ է, իսկ ձախ ընթացողինը՝ v2, փոքր: Այս դեպքում համակարգը հավասարակշռված չէ, և նրա բաղադրությունը ժամանակի ընթացքում փոխվում է՝ փոքրանում են A և В նյութերի խտությունները, մեծանում՝ C և D նյութերինը: Զուգահեռաբար փոքրանում է նաև v1-ը և մեծանում v2-ը: Երբ, վերջապես, v1-ը հավասարվում է v2-ին, ստեղծվում է քիմ. հավասարակշռություն: Այնուհետև համակարգի բաղադրությունը մնում է ամփոփոխ: Գազերի առկայությամբ ընթացող Դ. ռ-ի արագությունների հարաբերությունը կախված է նաև ճնշումից: Բոլոր քիմ. ռեակցիաները սկզբունքորեն դարձելի են: Սակայն, երբ ռեակցիայի հավասարակշռությունը խիստ շեղված է (աջ կամ ձախ), ռեակցիան համարվում է ոչ դարձելի: Տես նաև Ոչ դարձելի ռեակցիաներ: