ՀՍՀ/ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ

testwiki-ից
19:34, 5 փետրվարի 2025 տարբերակ, imported>Lilitik22
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ, համեմատականության G գործակիցը տիեզերական ձգողության օրենքն արտահայտող F=GmMr2 բանաձևում (m-ը և M-ը մարմինների զանգվածներն են, r-ը՝ նրանց հեռավորությունը, իսկ F-ը՝ ձգողության ուժը)։ Գ. հ. նշանակվում է նաև γ, f, երբեմն՝ k2: Միավորների CGS համակարգում՝ G=(6,673±0,003)·10-8 դն·սմ2·գ-2 կամ սմ3·գ-1·վրկ-2: Միավորների միջազգային համակարգում՝ G=(6,673±0,003)·10-11 ն·մ2·կգ-2 կամ մ3·կգ-1·վրկ-2: Գ. հ-ի առավել ճշգրիտ արժեքն ստացվել է ոլորակշեռքով երկու հայտնի զանգվածների փոխազդեցության ուժի լաբորատոր չափումներից: Երկրի նկատմամբ երկնային մարմինների (օրինակ, արհեստական արբանյակների) ուղեծրերը հաշվարկելու համար կիրառվում է Կաղապար:Լայն Գ. հ., այսինքն՝ Երկրի (մթնոլորտի հետ միասին) զանգվածի և Գ. հ-ի արտադրյալը՝ GE=(3,98603 ± 0,00003)·1014մ3·վրկ-2: Արեգակի նկատմամբ երկնային մարմինների ուղեծրերը հաշվարկելիս օգտագործվում է Կաղապար:Լայն Գ. հ., այսինքն՝ Արեգակի զանգվածի և Գ. հ-ի արտադրյալը՝ GS=1,32718·1020 մ3·վրկ-2: