ՀՍՀ/ԳԾԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

testwiki-ից
12:46, 5 փետրվարի 2025 տարբերակ, imported>Lilitik22
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԳԾԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ, C1U1 + C2Ս2 + ... + CnUn=0 (*)տեսքի առնչություն, որտեղ C1, С2,..., Сո թվերից գոնե մեկը զրո չէ, իսկ Ս1, Ս2, ..., Սո մաթ. օբյեկտների (վեկտորներ, ֆունկցիաներ, գծային տարածության տարրեր) համար սահմանված են գումարման և թվով բազմապատկման գործողություններ: Ս1, Ս2, ..., Սn-երը կոչվում են գծորեն կախված, եթե կապված են (*) առնչությամբ, հակառակ դեպքում գծորեն անկախ են: (*)-ում հավասարման նշանը կարող է ունենալ տարբեր իմաստներ. գծորեն կախված մեկ փոփոխականի անընդհատ ֆունկցիաների դեպքում այն հասկացվում է նույնություն ըստ x-ի, գծորեն կախված m փոփոխականի գծային ձևերի դեպքում` նույնություն ըստ բոլոր փոփոխականների ևն: Գծորեն կախված Ս1, Ս2, ..., Սո մաթ. օբյեկտներից գոնե մեկը մյուսների գծային կոմբինացիան է, այսինքն՝

Ui=α1U1++αi1Ui1+αi+1Ui+1++αnUn.